Բրիտանացի պատգամավոր․ Հենրիխ Մխիթարյանը եզրափակիչը բաց կթողնի, քանի որ Հայաստանից է. սա սկանդալ է
Այն, որ «Արսենալից» Հենրիխ Մխիթարյանը հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպումը բաց կթողնի, որովհետև Հայաստանից է և Բաքվում Եվրոպա լիգայի եզրափակչում իր անվտանգության հարցում մտավախություններ ունի՝ սկանդալ է: Այս մասին բրիտանական խորհրդարանի նիստում ելույթ ունենալիս ասել է պատգամավոր Թոմ Ուոթսոնը: «Սկանդալ է նաև այն, որ «Արսենալի» հայկական անուններով երկրպագուներին մերժում են Ադրբեջանի մուտքի վիզաները: Սա ցույց է տալիս գեղեցիկ խաղի այլանդակ կողմը»,- ասել է նա: